Օդի ջերմաստիճանը կնվազի
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մայրաքաղաքում այսօր և հունիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունիսի 8-11-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Մարզերի առանձին շրջաններում այսօր, հունիսի 7-ին՝ կեսօրից հետո, հունիսի 9-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, հունիսի 7-9-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։
Կարծիքներ