Էրդողանի գլխավորությամբ կառավարության նոր կաբինետի առաջին նիստը տեղի կունենա հունիսի 6-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ իր նախագահությամբ նոր նախարարների կաբինետի առաջին նիստը տեղի կունենա հունիսի 6-ին։
«Այսօր երեկոյան ես ակնկալում եմ հրապարակել նախարարների նոր կաբինետի կազմը: Առանց որևէ հետաձգման, մենք կանցնենք աշխատանքի և կանցկացնենք մեր առաջին հանդիպումը երեքշաբթի օրը», - ասել է Թուրքիայի ղեկավարը Անկարայի նախագահական համալիրում երդմնակալության արարողության ժամանակ:
Կարծիքներ