Քիմ Քարդաշյանի խորթ հայրը՝ տրանսգենդեր Քեյթլին Ջեները մտնում է մեծ քաղաքականություն
Քիմ Քարդաշյանի խորթ հայրը՝ տրանսգենդեր Քեյթլին Ջեները (նախկին մարզիկ Բրյուս Ջեները) դիտարկում է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Axios- ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Պարբերականի զրուցակիցները նշել են, որ Ջեները այս հարցի շուրջ խորհրդակցություններ է անցկացնում քաղաքական խորհրդականների հետ:
Այս պահին Կալիֆոռնիայի նահանգապետն է Գեվին Նյուսոմը, որը Դեմոկրատական կուսակցության անդամ է: Իր հերթին, Ջեները Հանրապետական կուսակցության հայացքների կողմնակից է։
Հանրապետականները շատ հարցերում դեմ են Նյուսոմի հարկային և ներգաղթի քաղաքականությանը:
Պարբերականը հավելում է, որ ոչ Քեյթլինը, ոչ էլ նրա պաշտոնական ներկայացուցիչները չեն մեկնաբանել այս լուրերը:
Կարծիքներ