ՀՖՖ մանկապատանեկան թիմերի մարզումները դադարեցվել են
Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի աճը, ինչպես նաև հիմք ընդունելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված հանրակրթական ուսումնական հաստատություններում աշնանային երկշաբաթյա արձակուրդը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել 2 շաբաթով հետաձգել ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությունների մեկնարկը, ինչպես նաև 2 շաբաթով դադարեցնել բոլոր մարզադպրոցների աշխատանքը և մանկապատանեկան թիմերի մարզումները, hաղորդում է Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունը:
ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությունների վերսկսման, ինչպես նաև մանկապատանեկան թիմերի մարզումների վերսկսման մասին ՀՖՖ-ն կտեղեկացնի լրացուցիչ։
Կարծիքներ