Կալիֆոռնիան կրկին պատուհասել են անտառային հրդեհները. օդերևութաբանների կանխատեսումները հուսադրող չեն (լուսանկարներ)

Կալիֆոռնիան կրկին պատուհասել են անտառային հրդեհները. օդերևութաբանների կանխատեսումները հուսադրող չեն (լուսանկարներ)

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգը կրկին հայտնվել է անտառային հրդեհների «տիրապետության տակ»: Հրդեհները բռնկվել են Լոս Անջելեսի արևելյան հատվածի լեռներում, հայտնում է The Guardian-ը:

Կալիֆոռնիայի իշխանությունների տվյալներով՝ կիրակի սկսված անտառային հրդեհներն առայսօր «կուլ են տվել» մոտ 60 ք/կմ տարածք: Հրդեհների սկզբնական օջախը եղել է Չերի Վելի բնակավայրը, որը Լոս Անջելեսից գտնվում է 137 կմ դեպի արևելք:

Իշխանությունները տարհանման կարգադրություն են տվել ռիսկային գոտում գտնվող մոտ 8000 բնակչի:

Օդերևութաբանների կանխատեսումները հուսադրող չեն. նրանք նշել են, որ խիստ վտանգավոր շոգի պատճառով հրդեհները կշարունակեն տարածվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում