Բուլղարիայում անցկացվող երգի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող Արամ Նիկողոսյանը
Բուլղարիայի Վելիկո Տարնովո քաղաքում անցկացված Երիտասարդ երգիչների փոփ երաժշտության միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ Նիկողոսյանը մրցույթում հաղթող է ճանաչվել և գրավել է առաջին տեղը։ Նշենք, որ մրցույթին մասնակցել են աշխարհի յոթ երկրների երիտասարդներ։
Արամ Նիկողոսյանը Վելիկո Տարնովոյի քաղաքապետի կողմից արժանացել է լավագույն ազգային երգի կատարողի մրցանակի։
Արամ Նիկողոսյանը 16 տարեկան է, սովորում է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում։
Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ մրցույթից հետո նա երեք երկրից հրավեր է ստացել հաջորդ տարի Հայաստանը ներկայացնելու միջազգային մրցույթներում՝ Իտալիայում, Ռումինիայում և Մոլդովայում։
«Ես ուզում եմ նաև խորին երախտագիտություն և շնորհակալություն հայտնել իմ լավագույն դասախոս Շուշանիկ Բրուտյանին։ Նա ջանք ու եռանդ չխնայեց, որպեսզի ես մասնակցեմ ու հաղթեմ այս մրցույթում։ Ես հաղթեցի նաև նրա քրտնաջան աշխատանքի շնորհիվ»,- ասաց Արամ Նիկողոսյանը։
Նշենք նաև, որ Արամ Նիկողոսյանից բացի Հայաստանը ներկայացրել են Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջի ևս երկու սան՝ Քրիստինե Գասպարյանն ու Լիլիթ Մարտիրոսյանը։ Նրանց դասախոսը Սաթենիկ Սարգսյանն է։
Լիլիթ Թադևոսյան
Կարծիքներ