Դուբայում բացվել է աշխարհի ամենամեծ «Սատանի անիվ» ատրակցիոնը

Դուբայում բացվել է աշխարհի ամենամեծ «Սատանի անիվ» ատրակցիոնը

Դուբայը կրկին զարմացնում է աշխարհին: Այստեղ սկսել է գործել աշխարհի ամենամեծ «Սատանի անիվ» ատրակցիոնը: 250 մետրանոց ատրակցիոնը գտնվում է արհեստական ​​կղզում: Այն կոչվում է «Դուբայի աչք»՝ գրում է Euronews-ը:

Անիվը բաղկացած է 48 խցիկից, մի քանիսում կա բար, կարելի է ընթրիք պատվիրել: Ատրակցիոնի հեղինակները խոստանում են անգամ համաժողով կամ հարսանիք կազմակերպելու հնարավորություն ստեղծել:

Մեկ անիվի պտույտը տևում է 38 րոպե: Այն աշխատելու է շուրջօրյա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում