Ռուսաստանը թևավոր հրթիռներ է արտադրում՝ չնայած Արևմուտքի պատժամիջոցներին. NYT

Ռուսաստանը թևավոր հրթիռներ է արտադրում՝ չնայած Արևմուտքի պատժամիջոցներին. NYT

Ռուսաստանը դեռևս թևավոր հրթիռներ է արտադրում, չնայած հակառուսական պատժամիջոցներին:

Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրա խոսքով, Х-101 թևավոր հրթիռների մի մասը, որոնք օգտագործվել են նոյեմբերին Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքին հարվածելու համար, արտադրվել են 2022 թվականի հոկտեմբերից ոչ ուշ, չնայած արևմտյան պատժամիջոցների, այդ թվում՝ էլեկտրոնային բաղադրիչների նկատմամբ: Ըստ հրապարակման՝ դա վկայում է այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը գտել է կիսահաղորդիչների ձեռքբերման ուղիներ՝ շրջանցելով հակառուսական սահմանափակումները։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց հատուկ ռազմական գործողության մասին՝Ուկրաինայի տարածքում։ Այնուհետ Արևմուտքը լայնածավալ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ և միլիարդավոր դոլարներով ավելացրեց Կիևին զենքի մատակարարումները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում