Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Թատերագիր Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

«2025 թվականի հունվարի 18-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով»,- ասաց Ավդալյանը:

Նշված հոդվածը ենթադրում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում