ԵՄ-ից ստացվելիք 270 միլիոն եվրոն ոչ սկիզբն էր, ոչ վերջը, գումարներ մինչ այդ էլ կային, հետո էլ լինելու են․ Միրզոյան
«Եվրամիության կողմից ստացվելիք 270 միլիոն եվրոն ոչ սկիզբն էր, ոչ վերջը, գումարներ մինչ այդ էլ ստացվել են, դրանից հետո էլ լինելու են»։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ արտաքաին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Ապրիլի 5-ին կարևոր հանդիպում էր։ Երբևե նման ձևաչափով հանդիպում չէր եղել։ Չափազանց կարևոր հանգրվան էր ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ մեր հարաբերություններում, սերտացնում ենք մեր հրաբարությունները։
Հայտարարության մեջ հստակ ուղղություններ են նշվում, սկսած ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սատարումից, սա ամենակարևորն է, որի կարիքը ունենք։ Խոսվում է տնտեսական հնարավորությունների դիվերսիֆիկացման մասին։
Պետք չէ առանձնացնել գումարը ապրիլի 5-ի մնացած կետերից։ Պետք չէր ի սկզբանե ակնկալել, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն շատ ավելի մեծ գումար են տալու որպես աջակցություն ՀՀ տնտեսությանը։ Ես տեսա, որ մինչև հանդիպումը շահարկումները շատ էին:
270 մլն եվրոյից բացի, չմոռանանք 2,6 միլիարդի մասին։ Դրանք ուղղվելու են, օրինակ, հայկական արտադրատեսակների ստանդարտների բարձրացմանը։ Սա մեծ գործընթացի մաս է միայն, սրանով ոչ սկսվեց, ոչ էլ ավարտվեց, այնպես չէ, որ մինչ այդ չկային գումարներ ու հետո չեն լինելու»,- նշել է Միրզոյանը։
Կարծիքներ