Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մայիսի 5-ին Մ2-Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին՝ կմ0+000-կմ 2+000 հատվածում, տեղի է ունեցել քարաթափում՝ 40 խորանարդ մետր ծավալով, ինչի հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակ է։
Այժմ կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ երկկողմանի անցանելիությունն ապահովելու նպատակով։
Կարծիքներ