ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է․ Վրաստանը հետախուզվող անձին հանձնել է ՀՀ իրավասու մարմիններին
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Ս.Թ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ս.Թ.-ն մեղադրվում է մի խումբ անձանց հետ, շահադիտական դրդումներով անձին առևանգելու, ավազակություն և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար:
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ս.Թ.-ի տեղափոխումը Երևան:
Կարծիքներ