Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջադրվել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ և 166-րդ հոդվածների 1-ին մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը. Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջադրել Հովակիմ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ թեկնածությունը»,- ասված է հրամանագրում։
Կարծիքներ