Իրակլի Ղարիբաշվիլին և դեսպան Սմբատյանն ընդգծել են Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման անհրաժեշտությունը
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վերջինս շնորհավորել է ՀՀ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել Վրաստանում։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի, ընդգծվել Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը։
Կարծիքներ