Իրանը, Պակիստանը և Ռուսաստանը համագործակցության եռակողմ համաձայնագիր են ստորագրել
Ռուսաստանի և Պակիստանի տնտեսական պատվիրակությունները եռակողմ համագործակցության համաձայնագիր են ստորագրել Իրանի հետ՝ այցելելով երկրի հյուսիսում գտնվող Բանդար-Անզելիի ազատ տնտեսական գոտի:
Այս մասին հայտնում է IRNA-ն:
Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Վյաչեսլավ Յուվաչևն հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Իրանը և Ռուսաստանը պետք է ավելի շատ համագործակցեն վառելիքի և հացահատիկի տարանցման ոլորտում Իրանի հարևան երկրների հետ:
Նրա խոսքով, ռուսական բանկերի մասնաճյուղերի առկայության և էլեկտրական ավտոբուսների արտադրության առումով տարածաշրջանը մրցակցային առավելություն ունի:
Նա անհրաժեշտ է համարել երկու երկրների միջև համագործակցության զարգացումը և առաջարկել է համաձայնագիր ստորագրել Բենդեր-Անզելիի ԱՏԳ-ում Ռուսաստանի ներդրումային և տնտեսական ասոցիացիայի կազմակերպության ներկայացուցչություն ստեղծելու մասին։
Կարծիքներ