Ռոնալդուն դարձել է աշխարհում առաջին մարդը, որը սոցցանցերում 500 միլիոն հետևորդ է հավաքել

Ռոնալդուն դարձել է աշխարհում առաջին մարդը, որը սոցցանցերում 500 միլիոն հետևորդ է հավաքել

Իտալական «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է աշխարհում առաջին մարդը, որը սոցցանցերում 500 միլիոն հետևորդ է հավաքել: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով Bleacher Report-ին:

Ռոնալդուն ամենաշատ հետևորդներ հավաքել է իր Instagram օգտահաշվով՝ 261 միլիոն: Պորտուգալացին ունի 148 միլիոն հետևորդ Facebook-ում, 91 միլիոն Twitter-ում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում