Սեպտեմբերին կհայտարարվի նոր ազգային ավիաընկերության անվանումը
Հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ՝ ԱՆԻՖ) հայտարարեց Էյր Արաբիա ընկերության հետ նոր ազգային ավիաընկերության ստեղծման մասին։ Այս առիթով ԱՆԻՖ-ը հայտարարեց նոր ուղևորափոխադրող ավիաընկերության անվանումը որոշելու մրցույթ, որպեսզի քաղաքացիների առաջարկությամբ որոշվի նոր ավիաընկերության անվանումը։
ԱՆԻՖ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 13-ը մրցույթին մասնակցելու վերջին օրն է։
Այս ընթացքում ԱՆԻՖ-ի ֆեյսբուքյան էջին ստացվել է ավելի քան 200 հաղորդագրություն և մեկնաբանություն, իսկ էլեկտրոնային հասցեին՝ ավելի քան 500 հաղորդագրություն։
ԱՆԻՖ֊-ի համար կարևոր է հանրության լայն շերտերի մասնակցությունը ծրագրերին։ Այդ առումով նման ակտիվ մասնակցությունը մրցույթին պարտավորեցնող է և ողջունելի։
Սեպտեմբերին կհայտարարվի նոր ավիաընկերության անվանումը, որը կընտրվի մրցույթի մասնակիցների կողմից առավել հաճախ առաջարկվող և առավել հետաքրքիր տարբերակներից։
ԱՆԻՖ-ը հիմնադրվել է 2019թ․-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ ԱՆԻՖ-ի գործունեությունը միտված է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, Հայաստանում ռազմավարական կարևորության ակտիվների պորտֆելի կառավարմանը։ ԱՆԻՖ-ը համատեղ ներդրումներ է իրականացնում փորձառու գործընկերների, մասնագետ օպերատորի հետ:
Կարծիքներ