Ավստրալիայի մայրաքաղաքում տարվա ընթացքում առաջին անգամ լոքդաուն են սահմանել COVID-19-ի պատճառով

 Ավստրալիայի մայրաքաղաքում տարվա ընթացքում առաջին անգամ լոքդաուն են սահմանել COVID-19-ի պատճառով

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերան օգոստոսի 12-ին կմիանա «կանաչ մայրցամաքի» այն շրջաններին, որտեղ լոքդաուն Է սահմանվել COVID-19 կորոնավիրուսի «դելտա» շտամի հետ կապված անհանգստությունների պատճառով: Այդ մասին վկայում են Ավստրալիայի կառավարական տեղեկատվության կայքի տվյալները:

Լոքդաունը սահմանվել Է այն պատճառով, որ Կանբերայում տարվա ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսի դեպք Է հայտնաբերվել երիտասարդ տղամարդու մոտ, որը շփվել Է այլ մարդկանց հետ: Սահմանափակումները մայրաքաղաքում կգործեն առնվազն մեկ շաբաթ:

Ինչպես հաղորդում Է 9News հեռուստաալիքը, Ավստրալիայի մայրաքաղաքի բնակիչները նետվում են սուպերմարկետներ մթերք եւ առաջին անհրաժեշտության առարկաներ գնելու համար: Թույլատրված Է պետծառայողների, բուժաշխատողների, տրանսպորտային ընկերությունների, հյուրանոցների եւ կենսականորեն կարեւոր ծառայությունների աշխատակիցների աշխատանքը:

Ավելի քան երկու հոգու ընկերակցությամբ հյուր գնալը Կանբերայում արգելել են, սիրահարներին թույլատրված Է այցելել միմյանց: Բացօթյա բոլոր միջոցառումները կամ երեկույթները արգելվել են: Հարկ Է դրսում դիմակ կրել լոքդաունի ժամանակ:

Թույլատրված Է առանց դիմակի սպորտով զբաղվել 12-ից ցածր տարիքի երեխաներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր ծանրակշիռ հակացուցումներ ունեն: Ավստրալիայի իշխանությունների տվյալներով՝ անցած օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել Է COVID-19-ի 366 նոր դեպք: Ընդամենը երկրում վիրուսն ախտահարել Է 37 հազար 372 մարդու, 944-ը մահացել են: Ներկայում հիվանդանոցներում գտնվում Է COVID-19-ով ախտահարված 439 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին

Հետևեք մեզ նաև Տելեգրամում