Ցանկանում եմ աջակցել Հայաստանին՝ իմ պատմական հայրենիքին. Միխայիլ Գալուստյան
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է Հայաստանի Հանրապետության դրոշը և նշել, որ այդ հրապարակմամբ ցանկանում է սատարել Հայաստանին՝ իր պատմական հայրենիքին:
«Այս հրապարակումով ցանկանում եմ աջակցել Հայաստանին՝ իմ պատմական հայրենիքին: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, տխրեցնում է: Մահանում են երիտասարդ մարդիկ: Կարծում եմ, որ Հայաստանի հետ պետք է միայն ընկերություն անել: Երբեք պետք չէ երկխոսություն սկսել ուժի լեզվով: Միայն խաղաղ շփում»,- գրել է Գալուստյանը:
Կարծիքներ