Բայդենը ևս մեկ տարով երկարաձգել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները

Բայդենը ևս մեկ տարով երկարաձգել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է եւս մեկ տարով երկարաձգել Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցները։ Սա հետեւում է երկուշաբթի օրը Սպիտակ տան կողմից հրապարակված ծանուցումից։

Խոսքը սահմանափակող տարբեր միջոցների ուժի մեջ պահելու մասին է, որոնք Վաշինգտոնի կողմից հետևողականորեն կիրառվել են Դամասկոսի դեմ 2004-ից 2012 թվականներին։ Այս սահմանափակումները, մասնավորապես, նախատեսում են Միացյալ Նահանգների իրավասության տակ գտնվող որոշ ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվների արգելափակում, ինչպես նաև արգելում են Սիրիա ամերիկյան ապրանքների և ծառայությունների որոշ կատեգորիաների արտահանումը։

Փաստաթղթի համաձայն՝ սիրիական վարչակարգի գործողությունները վտանգ են ներկայացնում «ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար»։ Այս կապակցությամբ 2004 թվականի մայիսի 11-ին հայտարարված արտակարգ դրությունը, և ձեռնարկված միջոցառումները «պետք է ուժի մեջ լինեն նաև 2023 թվականի մայիսի 11-ից հետո», ասվում է հաղորդագրությունում։ «Ուստի ես մեկ տարով երկարացնում եմ Սիրիայի կառավարության գործողությունների կապակցությամբ հայտարարված արտակարգ դրությունը»,- ասել է Բայդենը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում