Հայաստանի Պրեմիեր լիգա. «Վանը» հաղթեց գործող չեմպիոնին

Հայաստանի Պրեմիեր լիգա. «Վանը» հաղթեց գործող չեմպիոնին

Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում գործող չեմպիոնը «Փյունիկը» ընդունել էր «Վանին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։

Չարենցավանը ներկայացնող թիմի կազմում 83-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Պավել Գորելովը։

Այս հաղթանակից հետո «Վանը» 10 միավորով 2-րդ տեղում և և միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջում նույնքան միավոր հավաքած «Ալաշկերտին»։

«Փյունիկը» 3 խաղից հետո 3 միավորով 8-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում