Թիմով մեծ աշխատանք ենք կատարել. Ստյոպա Մկրտչյան

Թիմով մեծ աշխատանք ենք կատարել. Ստյոպա Մկրտչյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը Լատվիայի դեմ տոնած հաղթանակը համարում է թիմային միասնական աշխատանքի արդյունք:

«Հանդիպումը շատ դժվար ստացվեց: Ուելսի դեմ խաղից հետո թիմն իսկապես հոգնած էր: Ժամանակ չկա նորմալ վերականգնվելու համար: Բայց ամբողջ թիմով մեծ աշխատանք ենք կատարել: Կարողացանք լավագույնս հանդես գալ: Հաղթեցինք ու ունենք երեք միավոր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտչյանը:

Պաշտպանի խոսքով` ֆուտբոլիստները մինչև վերջին պահը հավատացել են հաղթանակին:  

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երրորդ խաղում Հայաստանի հավաքականը` սեփական հարկի տակ ընդունելով Լատվիային, առավելության հասավ 2:1 հաշվով: Ընտրանին երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ընտրական փուլում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում