ԱԺ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

ԱԺ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում ԱԺ պատգամավորների, Ֆինանսների եւ Արդարադատության նախարարությունների, ինչպես նաեւ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի, անկախ աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ԱԺ-ից հայտնում են, որ Գեւորգ Պապոյանը, ներկայացնելով աշխատանքային քննարկում կազմակերպելու շարժառիթը, նշեց, որ աուդիտորական գործունեություն ծավալող ընկերությունները դիտարկումներ ու դժգոհություններ ունեն 2019-ի դեկտեմբերին ընդունված «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ:

Պապոյանը հորդորեց ներկայացնել առաջարկներ եւ պատրաստակամություն հայտնեց խնդրին վերստին անդրադառնալ առաջարկները քննարկելու եւ դրանք հնարավորինս լուծելու ակնկալիքով: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում