Չինաստանը ժամանակավորապես արգելել է մուտքն օտարերկրացիների համար առնվազն ութ երկրից
Եվրոպայում եւ այլ երկրներում COVID-19-ով վարակման դեպքերի աճի պատճառով Չինաստանը ժամանակավորապես արգելել է մուտքը արտասահմանցիների համար առնվազն ութ երկրից, հայտնում է AP-ն:
Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Միացյալ Թագավորության, Բելգիայի, Ֆիլիպինների, Հնդկաստանի և Բանգլադեշի քաղաքացիները չեն կարող մուտք գործել Չինաստան` նույնիսկ վիզա կամ կացության վավեր թույլտվություն ունենալու դեպքում:
Դեսպանություններն այս երկրներում վերջին օրերին առցանց ծանուցագրեր են տեղադրել մուտքի ժամանակավոր կասեցման մասին:
Չինաստանը խիստ միջոցներ է ձեռնարկել արտերկրից նոր վարակներից պաշտպանվելու համար: Ուրբաթ առողջապահության մարմինները հայտնել են անցած 24 ժամվա ընթացքում ներկրված 30 դեպքի մասին, այդ թվում 15-ը` Շանհայում: Այսպիսով համավարակի ընթացքում ներմուծված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3510-ի:
Կարծիքներ