Հնդկաստանում կրոնական փառատոնի ժամանակ հրմշտոցի հետևանքով ավելի քան հարյուր մարդ է մահացել

Հնդկաստանում կրոնական փառատոնի ժամանակ հրմշտոցի հետևանքով ավելի քան հարյուր մարդ է մահացել

 Առնվազն 107 մարդ, հիմնականում կանայք, զոհվել են Հնդկաստանի հյուսիսային Հաթրաս քաղաքում կրոնական միջոցառման ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է նշված քաղաքի ոստիկանությանը:

Միջադեպը տեղի է ունեցել կրոնական քարոզիչ Բհոլ Բաբայի կոչից հետո։ Փրկվածներից մեկի խոսքով՝ հրմշտոցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կրոնական միջոցառումն ավարտվել է, և բոլորը սկսել են հեռանալ հավաքի վայրից։

«Տեղում հավաքվել էր հետևորդների հսկայական բազմություն։ Ելք չկար, բոլորը ընկան իրար վրա, և սկսվեց հրմշտոց։ Երբ ես փորձեցի հեռանալ, դրսում կայանված մոտոցիկլետներ կային, որոնք փակեցին իմ ճանապարհը։ Շատերը կորցրել էին գիտակցությունը, իսկ մյուսները մահացել են»,- պատմել է տուժածներից մեկը։ 

Միջադեպի ստույգ պատճառները հետաքննվում են։ Ուտար Պրադեշի գլխավոր նախարար Յոգի Ադիթյանաթը ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և հրահանգել է Հաթրաս քաղաքի և շրջակայքի իշխանություններին արագացնել փրկարարական և օգնության աշխատանքները: Նա նաև հետաքննություն է իրականացրել միջադեպի պատճառների վերաբերյալ՝ Ագրայի ոստիկանության և Ալիգարհի հանձնակատարի ղեկավարությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում