Սինգապուրը որոշել է ավելի կոշտ լինել փողերի լվացման դեմ պայքարում
Սինգապուրի խորհրդարանականները ներկայացրել են օրինագիծ, որը կխստացնի ու կհստակեցնի փողերի լվացման դեմ պայքարը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։
Եթե փաստաթղթում առաջարկվող նորմերը օրինականացվեն, ապա տարբեր պետական գերատեսչությունների համար ավելի հեշտ կլինի տեղեկատվության փոխանակումը։ Արդյունքում կասկածելի գործարքներն ավելի արդյունավետ կհետաքննվեն։ Խոսքը Սինգապուրի հարկային, մաքսային ծառայողների և կասկածելի գործարքների հետաքննության գրասենյակի միջև տվյալների փոխանակման արագացման մասին է:
«Երբ գույքի գործակալները և կորպորատիվ ծառայություններ մատուցողները կասկածելի գործարքների մասին հաշվետվություններ են ներկայացնում, ապա Գույքի գործակալների խորհուրդը և Հաշվապահական հաշվառման և կորպորացիաների կարգավորման մարմինը կարող են մուտք գործել այդ հաշվետվությունների բազա», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ անշարժ գույքի գործակալները և կորպորատիվ ծառայություններ մատուցողները հայտնվել են կառավարության հսկողության տակ՝ 10 օտարերկրացիների մասնակցությամբ 3 միլիարդ դոլար արժողությամբ փողերի լվացման գործում իրենց ենթադրյալ դերի համար: Կասկածյալները ստացել են «Ֆուջյան բանդա» մականունը:
Կարծիքներ