Վարչապետի աշխատակազմը հայտարարել է Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի թեկնածուների հավաքագրում
Քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի (Քաղաքաշինության կոմիտեի) ղեկավարի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով վարչապետի աշխատակազմը հայտարարում է ինքնակենսագրությունների հավաքագրում։
Պահանջվում են պատշաճ կրթություն, ծրագրերի կառավարման, ղեկավարման, վերահսկողության կամ համակարգման փորձ և հմտություններ։
«Ինքնակենսագրությունը և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ մինչև 2024 թվականի հունվարի 9-ը ներառյալ։ Հարցազրույցներից հետո երեք թեկնածուի տվյալները կներկայացվեն վարչապետին՝ Կառավարության հաստատմանը ներկայացնելու համար»,- հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Կարծիքներ