Բորելը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում չի հանդիպի Լավրովի հետ

Բորելը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում չի հանդիպի Լավրովի հետ

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ չի նախատեսում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Սկոպյեում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։

Այս մասին գրում է tass-ը:

«Ես դժվար իրավիճակներում նախարար Լավրովի հետ քննարկումների որոշակի փորձ ունեմ: Ես կգնամ ԵԱՀԿ հանդիպմանը, մենք պետք է գնանք, մենք այս կազմակերպության անդամ ենք, և պետք է մեր տեսակետները ներկայացնենք և հակադարձենք Ռուսաստանի հայտարարություններին:

Բայց ես չեմ ունենա Լավրովի հետ հանդիպելու հնարավորություն, քանի որպետք է անմիջապես վերադառնամ՝ մասնակցելու Եվրոպական պաշտպանության գործակալության հանդիպմանը»,- ասել է Բորելը Բրյուսելում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք չենք ուզում, որ Եվրամիության նստավայրը դատարկ մնա, ես վաղը երեկոյան կգնամ այնտեղ, կմասնակցեմ ընթրիքին, հաջորդ օրը կվերադառնամ, Ռուսաստանը կներկայացնի իր տեսակետը, մենք էլ մերը կներկայացնենք, բայց ես նրա հետ ուղղակի քննարկում չեմ ունենա»,- շարունակել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում