Իբրահիմովիչը ապաքինվել է վնասվածքից և կսկսի մարզվել թիմի հետ
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաջորդ շաբաթ կվերադառնա թիմի մարզումներին, armsport.am֊ի փոխանցմամբ հայտնում է Goal-ը:
Շվեդ հարձակվողը վիրահատության էր ենթարկվել մայիսին՝ խաչաձև կապանների վնասվածք ստանալուց հետո։ Աղբյուրի տեղեկություններով՝ 41-ամյա Իբրահիմովիչը պատրաստ է սկսել մարզումները երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ին։
Իտալիայի գործող չեմպիոն «Միլանը» 15 հանդիպումից հետո 33 միավորով երկրորդն է այս մրցաշրջանում Ա Սերիայում:
Մրցաշարի առաջատար «Նապոլիից» միլանցիները հետ են մնում ութ միավորով։
Կարծիքներ