Ինչու՞ է Արսեն Թորոսյանը մեկնել արձակուրդ

Ինչու՞ է Արսեն Թորոսյանը մեկնել արձակուրդ

Երկու օր է լրահոսը չի հանդարտվում, բոլորը գրում և  քննարկում են Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արձակուրդ մեկնելու հարցը և հավանական աշխատանքից ազատումը: Շատերը գտնում են, որ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում արձակուրդ մեկնելը նախարարի կողմից դավաճանություն է, նույնիսկ դասալքություն: Մենք փորձեցինք պարզել, ի վերջո, ինչու՞ է նախարարը որոշել մեկնել արձակուրդ այս լարված շրջանում:

Առողջապահության նախարարին մոտ կանգնած մեր աղբյուրը հավաստիացրեց, որ այս պահին աշխատանքից ազատման մասին խոսք չի գնում, որ վարչապետի զայրույթի մասին շրջանառվող տեղեկատվությունը ևս չի համապատասխանում իրականությանը: Փոխարենը մեզ ասացին, որ այս պահին համավարակը առավել կայուն փուլում է և կես տարվա օր ու գիշեր աշխատանքից հետո Թորոսյանը գերհոգնած էր և նրան անհրաժեշտ էր կարճատև դադար:

Մեր զրուցակիցը խոստովանեց, որ առողջապահական համակարգը նաև մտավախություն ունի, որ ուսումնական հաստատությունների բացման արդյունքում մեզ մոտ կտրուկ կավելանա վարակակիրների թիվը, կան կանխատեսումներ. հավանական է նաև սկսվի համավարակի երկրորդ ալիքը: Տվյալ կանխատեսումները ևս պատճառ են հանդիսացել, որ նախարարը հենց այս՝ համեմատաբար հանդարտ իրավիճակում մեկնի արձակուրդ, աշնանը վերականգնված ուժերով աշխատելու համար:

Նշենք, որ համավարակի երկրորդ ալիք սպասում են աշխարհի բազմաթիվ երկրներում, տևական ժամանակ է լուրեր են շրջանառվում, որ Ռուսաստանի դաշնությունում խիստ կարանտին կսահմանվի սեպտեմբերի 20-ից, նույնիսկ կփակվեն միջքաղաքային ճանապարհները:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում