Այրվել է մոտ 150 հակ անասնակեր

Այրվել է մոտ 150 հակ անասնակեր

Օգոստոսի 26-ին, ժամը 09:01-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղում այրվում է անասնակեր: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի տներից մեկին կից օժանդակ շինության տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:28-ին, մարվել՝ 10:04-ին։ Այրվել է մոտ 150 հակ անասնակեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում