Հայաստանը դիմել է Միջազգային պարալիմպիական կոմիտե Պարալիմպիկ խաղերում ևս մեկ մասնակից ունենալու խնդրանքով
Տոկիոյում կայանալիք Պարալիմպիկ խաղերում Հայաստանը դեռևս ունի մեկ ներկայացուցիչ:
Այս մասին ասաց Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:
Նա հայտնեց, որ կոմիտեն արդեն իսկ դիմել է Միջազգային պարալիմպիական կոմիտե՝ ևս մեկ քվոտա ստանալու խնդրանքով: Մասնակիցների վերջնական ցանկը հայտնի կլինի մեկ շաբաթից: Այժմ Տոկիոյում կայանալիք Պարալիմպիկ խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչը պարաթլետ Ստասիկ Նազարյանն է:
Ամառային Պարալիմպիկ խաղերը անցկացվում են սկսած 1960 թվականից, իսկ ձմեռային Պարալիմպիկ խաղերը՝ 1976 թվականից։ Ավանդաբար այն անցկացվում է գլխավոր Օլիմպիական խաղերից հետո, իսկ 1988 թվականից արդեն Միջազգային օլիմպիական կոմիտեի և Միջազգային պարալիմպիական կոմիտեի համաձայնությամբ Պարալիմպիկ խաղերը անցկացվում են նույն մարզադաշտերում և սպորտային սրահներում։
Կարծիքներ