ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրում է ռազմավարական սպառազինությունների կրճատման և սահմանափակման պայմանագրի կետերը խախտելու մեջ

Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ Ռուսաստանը խախտել է Ռազմավարական սպառազինությունների կրճատման և սահմանափակման պայմանագրի պայմանները և կարող է վերադառնալ դրա ամբողջական պահպանմանը՝ թույլ տալով ստուգումներ իրականացնել իր տարածքում, ինչպես նաև համաձայնվելով Երկկողմ խորհրդատվական հանձնաժողովի հանդիպմանը:
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերը։
Ըստ ՏԱՍՍ գործակալության, վերջինս ներկայացրել է հետևյալ վարկածը. «Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները՝ ապահովելու իր տարածքում տեսչական գործողությունների իրականացումը: Ռուսաստանի կողմից տեսչական գործունեություն իրականացնելուց հրաժարվելը թույլ չի տալիս ԱՄՆ-ին օգտվել պայմանագրի պայմաններով նախատեսված կարևոր իրավունքներից և սպառնում է ռուս-ամերիկյան սպառազինությունների վերահսկման կենսունակությունը:
Կարծիքներ