Ռուսական ՏՏ ընկերությունները թյուրիմացություն են համարել ԱՄՆ-ի մեղադրանքները
Ռուսական «Առաջադեմ համակարգային տեխնոլոգիաներ» բաժնետիրական ընկերությունը, որի նկատմամբ սահմանվել են ԱՄՆ նոր պատժամիջոցները, թյուրիմացություն է անվանել սահմանափակումները: Պատժամիջոցները սահմանել են ընտրություններին միջամտելու եւ հաքերական հարձակումների համար, գրում է Forbes-ը:
Ընկերության հայտարարության մեջ նշված է, որ ընկերությունը տարակուսանքով է ընդունել պատժամիջոցների մասին լուրն ու մեղադրել է ԱՄՆ իշխանություններին կիբերհանցագործությունները սատարելու մեջ:
Ռուսական ընկերությունը հայտարարել է, որ շուրջ 20 տարի շարունակ զբաղվում է նախագծերով եւ հետազոտություններով, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում, եւ իր հետաքրքրությունների ոլորտը երբեք չի վերաբերել աշխարհաքաղաքականությանը: Ձեռնարկությունից պնդում են, որ իրենց ծրագրերը նվիրված են միայն կիբերանվտանգության մակարդակի բարձրացմանը, հետեւում են Ռուսաստանի նորմատիվ-իրավական բազային եւ «առողջ մրցակցության սկզբունքներին: Ընկերությունն ընդգծել է, որ աշխատանքը բխում է հաճախորդների շահերից, որոնցից են պատվիրատուներ ինչպես պետական հատվածից, այնպես էլ «բաց մրցակցային կոմերցիոն շուկայից»:
Իսկ ԱՄՆ իշխանությունների վարկածով՝ «ԱՍՏ» բաժնետիրական ընկերության հաճախորդների թվին են պատկանում Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, Արտաքին հետախուզության ծառայությունն ու Անվտանգության դաշնային ծառառայությունը: Ընկերությունը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել կիբերգործողություններին, որոնք անցկացրել են ԱԴԾ-ն, Գլխավոր հետախուզական վարչությունն ու Արտաքին հետախուզության ծառայությունը, հայտարարել է Սպիտակ տունը:
Կարծիքներ