Արսենալը ցանկանում է ձեռք բերել էկվադորցի կիսապաշտպանին

«Արսենալը» պատրաստվում է ամռանը ձեռք բերել «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյին, հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով Football Insider-ին:
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պատրաստվում է էկվադորցու տրանսֆերի շուրջ բանակցությունների։ Ինքը՝ խաղացողը, հետաքրքրված է «զինագործների» ճամբար տեղափոխվելով։
Հաղորդվում է, որ «Բրայթոնը» պատրաստ է առաջարկներ երիտասարդ կիսապաշտպանի համար այս ամառ, չնայած այն հանգամանքին, որ նա վերջերս նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ:
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 21-ամյա կիսապաշտպանին հավակնում էին ձեռք բերել «Չելսին» և «Արսենալը»: Այս մրցաշրջանում էկվադորցին «Ճայերի» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բրայթոնի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Կարծիքներ