Մենք վերականգնելու՜ ենք այն ամենն, ինչ երբևէ ունեցել ենք, և դրա հիմքն այսօր Արցախում դրվում է
Հայեր ջան, ով հանդգնի հրահրել քաղաքացիական պատերազմ` թուրք է, իսկ թուրքին մեր քաջերի ոգով զգետնում ենք ու վերջ! Թող արդար ընտրություններ լինեն, ոչ մի անորակ հեղաշրջում կամ ներքին թշնամանք չհանդուրժենք!
Հուսամ նման բան չի լինի, երբեք...
Հպարտությունը մեղք է, լինենք խոնարհ ու խոհեմ...
Այսուհետ պետք է անհնարինն անենք, ինչը երբեք չենք արել: Կրկնակի ավելի շատ` Աշխատենք, արարենք, ստեղծենք...
Պետք է ավելի համախմբվենք ու իրար ավելի շատ սիրենք, ավելի ամուր գրկենք ու փայփայենք:
Մենք պահպանել ենք Արցախի մի փոքր մասը, մի քանի ժամ անց դա էլ կկորցնեինք ու հետն էլ էլի տասնյակ հազարավոր մարդկանց, որ այսօր ողջ են, տուն են հասել: Մենք վերականգնելու՜ ենք այն ամենն, ինչ երբևէ ունեցել ենք, և դրա հիմքն այսօր Արցախում դրվում է, կտեսնեք, կհամոզվեք որոշ ժամանակ անց:
Ես անսահման շնորհակալ եմ բոլորիցդ, ով այս օրերին առանց տրտնջալու ամեն ինչ արեց Արցախի ու արցախցու համար: Դեռ անելիք կա, խնդրում եմ օգնենք իրար:
Սփյուռքի իմ անգնահատելի բարեկամներ, չնեղվեք, չհուսալքվեք, դուք անհնարինն արեցիք, որ բանակն ու ազգը ոչնչի կարիք չունենան: Ամեն րոպե զգացել ենք ձեր աջակցությունը ու ամուր թիկունքը:
Իմը դարձած արցախցիներ, իմ բարեկամներ, ձեր ցավն ամենախորն է, բայց ինչպես հայրս է ասում` Արցախի պատմությունը չի վերանալու, նույնիսկ չի ընդհատվելու, մի քանի տարուց, հավատացեք, թշնամին իսկապես ծնկելու է, այս անգամ վերջնական, ու ամեն ինչ հետ է գալու` կրկնակի ծավալով...
Ես հորս միշտ հավատում եմ, ցավոք նա այսօրվա ամեն իրադարձություն կանխատեսել էր` մեկ առ մեկ, վախենալու ճշգրտությամբ:
Հերոս կորցրած Մայրեր, կանայք ու երեխաներ...
Դուք մենակ չեք ու երբևէ չեք էլ լինելու, մենք ձեր կողքին ենք, խոստանում եմ, որ հանգիստ քուն չեմ ունենալու, մինչև ձեր կյանքը չվերականգնվի, մինչև որ չսկսեք մարդավայել ապրել:
Վիրավոր հերոսներ, ձեզ մենակ չենք թողնելու, ամեն հնարավոր ու անհնարին բան անելու՜ ենք, որ լիարժեք ապրեք, ընտանիքներ կազմեք ու շարունակեք ապրել...
Իմ արժանի՜ հայեր, գիտակից, հասնող ու բարի իմ ժողովուրդ, իրար հետ հաղթահարելու ենք, չե՜նք լքելու մեր երկիրը, այստեղ են մեր արմատները ու գալու՜ է հաղթանակի ամենահերոսական ժամանակը...
Մեր տղերքն ամենահզորն են, չկա՜ աշխարհում հայ զինվորի նման իր տունը պահող ու պաշտպանող:
Դա աշխարհը տեսավ, ապացույցի կարիք չկա: Վայրի ցեղերը կարծանվելու՜ են, խոսքս հիշեք:
Վաղվանից լծվում եմ աշխատանքի, վերջին օրերին առողջական ծանր խնդիրներից հազիվ եմ դուրս եկել:
Կյանքն ավելի եմ սիրում ու արժևորում:
Ապրելու ու միասնական լինելու ժամանակն է!
Անսահման սիրում եմ ձեզ, անկոտրումներս:
Փա՜ռք մեր անմահ հերոսներին, ո՜չ մի կաթիլ արյուն չի՜ մոռացվելու, մեր հավիտենական պահապաններ
#ոչմիբախում #թուրքինչուրախացնեք
#միայնխաղաղլուծումներ
Կարծիքներ