«Լեռնային Արցախը» հանդես կգա VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում. ՀՖՖ
Հուլիսի 4-ին կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը:
ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացվել է «Լեռնային Արցախ» ՖԱ նամակը, որում ակումբը, ներկայացնելով լրացուցիչ տեղեկատվություն, դիմել էր VBET Պրեմիեր Լիգայում հանդես գալու համար:
Ակումբը հավաստիացրել էր, որ պատրաստ է բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2021թ. խմբագրություն) Հոդված 17-ի պահանջները, որոնց բացակայության պատճառով ՀՖՖ Արտոնագրման կոմիտեի՝ ապրիլի 1-ին կայացած նիստը մերժել էր ակումբին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալու արտոնագրի տրամադրումը:
ՀՖՖ Գործկոմի անդամները, մանրամասնորեն քննարկելով «Լեռնային Արցախ» ՖԱ հարցը, որոշեցին թույլատրել «Լեռնային Արցախ» ՖԱ-ին մասնակցել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանին:
Այսպիսով, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանին կմասնակցեն հետևյալ 10 թիմերը՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Արարատը», «Ուրարտուն» «Նոան» «Վանը» ԲԿՄԱ-ն «Շիրակը» և «Լեռնային Արցախը»:
VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հերթական մրցաշրջանը կմեկնարկի հուլիսի վերջին և կանցկացվի 4 խաղաշրջանով: Մրցաշրջանի մեկնարկի ամսաթիվը և խաղացանկը կհաստատվեն ավելի ուշ:
Կարծիքներ