Աշտարակի խճուղուց Նորաշեն ճանապարհին մեքենաներ են բախվել, առկա է գազի արտահոսք. տուժածները հոսպիտալացվել են

Աշտարակի խճուղուց Նորաշեն ճանապարհին մեքենաներ են բախվել, առկա է գազի արտահոսք. տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 22-ին` ժամը 21:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղուց Նորաշեն թաղամաս տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակի խճուղուց Հալաբյան փողոց տանող հատվածում բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1975 թ.) և Nissan (վարորդ՝ Հ. Ջ., ծնված 2004 թ.) մակնիշների ավտոմեքենանները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենաների վարորդները և Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա.-ն (ծնված 2007 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ Ա. Ա.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և հերթապահել մինչ պարեկային ծառայության աշխատակիցների մոտենալը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում