ՀՀ կառավարությունը գումար է հատկացրել Նորակերտի՝ ԱԹՍ-ից տուժած բնակիչներին, դպրոցին և մանկապարտեզին

ՀՀ կառավարությունը գումար է հատկացրել Նորակերտի՝ ԱԹՍ-ից տուժած բնակիչներին,  դպրոցին և մանկապարտեզին

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 3 միլիոն 230 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզպետարանին` 2021 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հարվածից Գեղարքունիքի մարզի Նորակերտ բնակավայրի 31 բնակիչներին, բնակավայրի Ս․ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցին և մանկապարտեզին՝ պատճառած վնասի փոխհատուցման համար։

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Հատկացված 3 միլիոն 230 հազար դրամից 3 մլն 65 հազար դրամը տրամադրվել է Նորակերտի  31 բնակիչներին, 130 հազար դրամը՝  Ս․ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցին և 35 հազար դրամը՝  մանկապարտեզին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում