Ճապոնիայում ծաղկել է առաջին սակուրան
Սակուրայի առաջին ծաղիկները հայտնվել են Ճապոնիայի արևմուտքում: Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչության տվյալները հաղորդում է Kyodo գործակալությունը:
Ճապոնիայի խորհրդանիշ սակուրան առաջին անգամ ծաղկել է մարտի 11-ին, Հիրոսիմա պրեֆեկտուրայում: Ինչպես վարչության աշխատակիցներն էին ենթադրում, փետրվարի գարնանային եղանակը արագացրել է ծաղկումը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ սա երկրում սակուրայի ամենավաղ ծաղկման երկրորդ դեպքն է: Նախորդ ռեկորդը գրանցվել է 2010 թվականի մարտի 10-ին:
Ճապոնացի օդերևութաբանների տվյալների համաձայն՝ այս տարի Ֆուկուոկա պրեֆեկտուրայում սկսվել է սակուրայի երկրորդ ծաղկումը:
Անցյալ տարի ծաղիկները նույնպես ժամանակից շուտ են բացվել։
Կարծիքներ