Արսեն Թորոսյանն այցելել է «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»

Արսեն Թորոսյանն այցելել է «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններ նախատեսված այցի շրջանակում նախարար Արսեն Թորոսյանն այսօր եղել է Նուբարաշեն վարչական շրջանում գործող «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:

Նախարարը շրջել է հաստատության տարածքում, տեղում ծանոթացել մատուցվող ծառայությունների ընթացքին, տեղեկացել երեխաների առօրյայի կազմակերպման և հետաքրքրությունների մասին։

Այցի ընթացքում նաև անդրադարձ է կատարվել հաստատության շենքային պայմանների բարելավման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և մի շարք այլ հարցերի։

 

Նախարար Թորոսյանն ընդգծել է նաև երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների և կյանքի հիմնական հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի ընդլայնման կարևորությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում