Սաուդյան Արաբիան չեղարկել է երկրում կորոնավիրուսային սահմանափակումների մեծ մասը

Սաուդյան Արաբիան չեղարկել է երկրում կորոնավիրուսային սահմանափակումների մեծ մասը

Սաուդյան Արաբիան մարտի 5-ից հանել է երկրում կորոնավիրուսային սահմանափակումների ճնշող մեծամասնությունը՝ ներառյալ տնից դուրս դիմակները և սոցիալական հեռավորությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Saudi Gazette-ը :

Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բաց և փակ հանրային միջոցառումներին ներկա գտնվելու ժամանակ այլևս պարտադիր չէ դիմակ կրել։ Այնուամենայնիվ, դեռևս անհրաժեշտ է պահպանել դիմակների ռեժիմը մզկիթների ներսում, ներառյալ Մեքքայի և Մեդինայի իսլամական սրբավայրերում: Աղոթատներից դուրս խորհուրդ է տրվում դիմակ կրել։

Թագավորություն մտնելիս պետք չէ ներկայացնել PCR թեստի արդյունքները և պահպանել պարտադիր կարանտին։ Միևնույն ժամանակ, բոլոր կատեգորիաների վիզաների համար երկիր մուտք գործողները պարտավոր են ապահովել ապահովագրություն, որը անհրաժեշտության դեպքում կփոխհատուցի կորոնավիրուսի բուժումը։

Բացի այդ, Սաուդյան Արաբիան հանել է Աֆղանստանից և աֆրիկյան 16 երկրներից թռիչքների արգելքը, որոնք դադարեցվել էին համաճարակի պատճառով։


Ինչպես նշում է թերթը, երկրում համաճարակաբանական իրավիճակը թույլ է տվել վերացնել սահմանափակումները, մինչդեռ իշխանությունները ընդգծում են COVID-19-ի դեմ պատվաստման ազգային ծրագրի հետագա իրագործման կարևորությունը, մասնավորապես՝ խթանող դեղաչափով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում