«Եռաբլուր»-ում տեղի ունեցավ զինծառայող Արթուր Մուրադյանի հուղարկավորության արարողությունը
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած և հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանին հուղարկավորեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուղարկավորությանը մասնակցում էր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, նախագահի հրամանագրով Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։
Շարքային Արթուր Մուրադյանը թշնամու արձակած ականանետային հարվածներից ստացել էր ծանր բեկորային վիրավորում՝ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Չնայած զինվորական հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին, Արթուր Մուրադյանի կյանքը չի հաջողվել փրկել:
Կարծիքներ