Գերմանիայի ֆուտբոլի առաջնություն․ «Բորուսիան» 4:2 հաշվով հաղթեց «Ունիոն Բեռլինին»

Գերմանիայի ֆուտբոլի առաջնություն․ «Բորուսիան» 4:2 հաշվով հաղթեց «Ունիոն Բեռլինին»

Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն գոլառատ խաղում հաղթեց «Ունիոն Բեռլին»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դորտմունդում կայացած խաղում «մեղուները» 4 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով միայն երկուսը: «Բորուսիա»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հերալդը, մեկ գոլ էլ խփեց Ռաֆայել Գերեյրուն,  «Ունիոն Բեռլին»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարվին Ֆրիդրիխը:

Այս հաղթանակից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ն Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում