ԱԱԾ-ն հաստատեց ՀՀ քաղաքացիների վերադարձման լուրը

ԱԱԾ-ն հաստատեց ՀՀ քաղաքացիների վերադարձման լուրը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը սեպտեմբերի 19-ի ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է սեպտեմբերի 18-ի երեկոյան իր տարածքում հայտնված ՀՀ երկու քաղաքացիներին, հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։  

«Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել  Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում