Կիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի միջուկային զինանոցը կտրուկ ավելացնելու անհրաժեշտության մասին

Կիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի միջուկային զինանոցը կտրուկ ավելացնելու անհրաժեշտության մասին

Հյուսիսային Կորեան պետք է արդիականացնի իր միջուկային ուժերը և մեծացնի միջուկային զենքի արտադրությունը։ Այս մասին հայտարարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ ելույթ ունենալով ԿԺԴՀ Գերագույն ժողովրդական ժողովի 9-րդ նստաշրջանում։

«Ամենակարևոր խնդիրը միջուկային զինված ուժերի արագ հզորացումն է որակական և քանակական առումով», - մեջբերում է նրա խոսքերը KCNA լրատվական գործակալությունը : Կիմ Չեն Ընը նաև նշել է, որ «աշխատանք պետք է իրականացվի ողջ ուժով միջուկային զենքի արտադրությունը ավելացնելու, հարվածային միջուկային զենքերի բազմազանության ներդրման և տարբեր տեսակի զորքերի համար մարտական հերթապահություն իրականացնելու ուղղությամբ»:

Նրա խոսքով, այդ ուղղությամբ ջանքերն անհրաժեշտ են ԿԺԴՀ-ի դեմ միջուկային պատերազմի սպառնալիքի դեպքում զսպման ներուժն իրացնելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում