Կանադայի արևմուտքում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կանադայի արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Նրա խոսքով՝ օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Ռուպերտ քաղաքից 289 կմ հարավ՝ մոտ 14 հազար մարդ բնակչությամբ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ