Բանգլադեշում բեռնարկղերի պահեստում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 15-ի

Բանգլադեշում բեռնարկղերի պահեստում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 15-ի

 Շաբաթ օրը Բանգլադեշի հարավ-արևելքում գտնվող Սիտակունդա քաղաքի մասնավոր բեռնարկղերի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, մոտ 170-ը՝ վիրավորվել։ Այս մասին կիրակի օրը հայտնել է տեղի ոստիկանության ղեկավար Աբուլ Քալամ Ազադը։ Ավելի վաղ հաղորդվում էր հինգ զոհի և 100 վիրավորի մասին։

Տեղի հրշեջ ծառայության ղեկավարի խոսքով՝ հրդեհը սկսվել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 00։00-ին։ Դրա մարման ժամանակ ուժեղ պայթյուն է որոտացել։ Հրդեհի պատճառները պարզվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում