Հրապարակվել է Պուտինի ավտոմեքենաների ցանկը
Կրեմլը հրապարակել է տվյալներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցվածքի և մասնավորապես՝ այն մեքենաների մասին, որոնք օգտագործում է նախագահը:
Ըստ հրապարակված ցուցակի՝ Պուտինի մեքենաների թիվն ու տեսականին մնացել է անփոփոխ: Փաստաթղթղում նշված է, որ Պուտինն ունի 3 մեքենա՝ 2 խորհրդային ԳԱԶ -Մ 21 Վոլգա, հատուկ «Ջունգլի» մոդիֆիկացիայով «Նիվա» և ավտոկցորդիչ «Սկիֆ»:
Նախագահը նաև 18 քմ տարածքով 2 ավտոտնակ ունի, 77 և 153.7 քմ տարածքներով 2 բնակարան: Ամբողջ գույքը գտնվում է Ռուսաստանում:
Վլադիմիր Պուտինի ուղևորությունների համար հատուկ նշանակության ավտոտնակում կան Aurus ավտոմեքենաներ:
Կարծիքներ