Եվրոպայում գազի գինն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե մինչեւ 900 դոլար

Եվրոպայում գազի գինն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե մինչեւ 900 դոլար

 Եվրոպայում գազի գինը փետրվարի 7-ին կայացած բորսայական սակարկությունների ընթացքում իջել Է հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե մինչեւ 900 դոլար, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները:

Նիդեռլանդների TTF հաբում մարտ ամսվա ապառնագրի գինն իջել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 901,7 դոլար: Գազի արժեքի ընդհանոր նվազումը կազմում Է շուրջ 7,7 տոկոս: Առավոտյան ավելի վաղ «Գազպրոմն» ավելացրել Է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման նոմինացիան:

Փետրվարի 7-ի համար հայտարարված են մղման 107,7 միլիոն խորանարդ մետր ծավալներ նախօրյակի 91,7 միլիոն խորանարդ մետրի դիմաց: Այսպիսով, Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մղման ցուցանիշները կրկին մոտեցել են այն ծավալներին, որոնք ամրագրվել են երկարաժամկետ պարտավորագրի հիման վրա (օրական շուրջ 109,5 միլիոն խորանարդ մետր), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում